MULTIBOOM
Մեր սրճարանը
Ինչո՞ւ ընտրել մեզ
Multiboom-ում խաղալու համար առիթ պետք չէ
Այստեղ ամեն օր փոքրիկներին սպասում են ուրախ խաղեր ու գունագեղ պահեր։ Ընտրեք ձեզ հարմար տևողությունն ու եկեք վայելելու մեր խաղասենյակները։
Միջոցառումը մեր սրճարանում նշելու դեպքում հերոսները, խաղային ծրագիրն ու ժամանցն ընտրում եք Դուք, որոնք ներառվում են փաթեթներում։ Հավելյալ պատվիրվող կերպարների և շոուների համար գործում է զեղչ։ -20% Բոլոր կերպարների և շոուների համար՝ միջոցառումը մեր սրճարանում անցկացնելու դեպքում
ԽաղասրահներՈւրախ խաղեր ու գունավոր պահեր
Համեղ մենյուՀամեղ մենյու՝ սրճարանում ծնունդ նշելու համար
ՓաթեթներԿերպարներ, խաղային ծրագիր և ժամանց
ԺամանցԵրեխաների և մեծերի համար
Անմոռանալի միջոցառում Ձեր երեխայի համար
Լրացրեք կարճ հայտը, որպեսզի մեր մասնագետը կապ հաստատի Ձեզ հետ՝ համապատասխան ծրագիր ընտրելու համար
Հեքիաթից մինչև իրականություն
Մեր կերպարները՝ Ձեր միջոցառման ամենաերջանիկ պահերի համար։
Ընտրեք միջոցառման ձևաչափը
Մենք կկազմակերպենք անմոռանալի միջոցառում ցանկացած առիթի համար։
Չգիտե՞ք, թե ինչ ծրագիր ընտրել։ Մենք կօգնենք գտնել ձեր երեխայի համար իդեալական տարբերակը։
Անմոռանալի միջոցառումներ ձեր երեխակի համար
Հետաքրքիր կլինի ոչ միայն երեխաներին, այլև մեծերին
Մեր միջոցառումներից
Կարծիքներ մեր մասին
Ինչ են ասում ծնողները մեր կազմակերպած միջոցառումների մասին
Որդուս ծննդյան համար Mario և Luigi անիմատորներ պատվիրեցինք։ Երեխան վաու էֆեկտ ստացավ։ Ռեկվիզիտը բարձր որակի էր, ծրագիրը շատ ակտիվ ու հետաքրքիր։ Շնորհակալություն։
Մեծ շնորհակալություն MULTIBOOM-ին։ Ամեն ինչ ժամանակին էր, անիմատորները աշխատեցին 1000%-ով, երեխաները ոչ մի րոպե չձանձրացան։ Կրիո շոուն ուղղակի ֆանտաստիկ էր։
Կերպարների նմանությունը 100% էր։ Շատ ռեկվիզիտ, օճառի պղպջակներ, փուչիկներ ու անսահման ուրախություն։ Հաջորդ տարի կրկին ձեզ ենք դիմելու։
Մանկապարտեզի ավարտականը կազմակերպեցինք MULTIBOOM-ի հետ։ Հաղորդավարը հիանալի էր, իսկ թղթե դիսկոտեկից հետո երեխաները չէին ուզում տուն գնալ։
Տղայիս Minecraft թեմայով տոնն անցավ կատարյալ։ Սթիվի տարազը ճիշտ խաղի պես էր, քվեստը՝ մտածված մինչև վերջ։ Խորհուրդ եմ տալիս։
Տոնը նշեցինք ձեր սրճարանում՝ Էլզայի և պղպջակների շոուի հետ։ Աղջիկս երջանիկ էր։ Մի փոքր ուշացանք սկսելուց, բայց թիմն ամեն ինչ արագ կարգավորեց։
Հաճախ տրվող հարցեր
Որքա՞ն շուտ պետք է պատվիրել տոնը։
Խորհուրդ ենք տալիս պատվիրել 10–15 օր առաջ, իսկ շաբաթ-կիրակի օրերի և ավարտականների սեզոնի համար՝ 1 ամիս առաջ։ Եթե տոնը մոտ է, զանգահարեք. հաճախ կարողանում ենք գտնել ազատ ժամ նաև վերջին պահին։
Ինչպե՞ս է հաստատվում պատվերը։
Կայքում դուք ընտրում եք նախընտրելի օրն ու ժամը։ Սա դեռ ամրագրում չէ. մեր մենեջերը կզանգահարի ձեզ, կճշտի մանրամասները և կհաստատի ժամը։ Պատվերը համարվում է ամրագրված միայն հեռախոսային հաստատումից հետո։
Կարո՞ղ եմ փոխել ամսաթիվը կամ չեղարկել պատվերը։
Այո։ Խնդրում ենք տեղեկացնել մեզ հնարավորինս շուտ՝ զանգով ։ Ամսաթվի փոփոխությունն անվճար է, եթե նոր օրը ազատ է։ Չեղարկման պայմանները մանրամասն նկարագրված են «Պատվերի պայմաններ» էջում։
Որտե՞ղ եք անցկացնում միջոցառումները։
Ամենուր, որտեղ ձեզ հարմար է՝ տանը, մեր սրճարանում, մանկապարտեզում, դպրոցում, ռեստորանում, ամառանոցում կամ բացօթյա տարածքում ։
Ի՞նչ արժեքից է սկսվում խաղավարների այցը։
Սկսած 25,000 դրամըց ունենք խաղային ծրագրեր:
Լրացրեք հայտը կամ զանգահարեք, և մեր վաճառքի մենեջերը կհաշվարկի Ձեր ընտրած ծրագրերի արժեքները։
Զեղչեր ունե՞ք։
Միջոցառումը մեր սրճարանում անցկացնելու դեպքում բոլոր կերպարների և շոուների համար գործում է 20% զեղչ։ Ընթացիկ ակցիաները տեսնում եք կայքի վերևի հայտարարությունների գոտում։
Ինչպե՞ս է կատարվում վճարումը։
Վճարման կարգը և կանխավճարի չափը մենեջերը կներկայացնի պատվերը հաստատելիս։ Կայքում վճարում չի պահանջվում։
Քանի՞ հյուր է տեղավորվում սրճարանում։
Սրճարանն ունի տարբեր չափերի սրահներ՝ փոքր ընտանեկան տոներից մինչև մեծ խնջույքներ։ Սրահների տարողությունը տեսնում եք «Մեր սրճարանը» էջում, իսկ մենեջերը կօգնի ընտրել ձեր հյուրերի քանակին համապատասխան սրահը։
Կարո՞ղ ենք բերել մեր տորթը։
Այո, կարող եք բերել տորթը։ Մնացած ուտեստներն ու խմիչքները առաջարկում ենք մեր մենյուից։ Մանրամասները համաձայնեցրեք մենեջերի հետ պատվիրելիս։
Մանկական մենյու ունե՞ք։
Այո։ Մենյուում կան ուտեստներ թե՛ երեխաների, թե՛ մեծերի համար՝ պիցցա, պաստա, աղցաններ, աղանդեր և թարմ հյութեր։
Ովքե՞ր են ձեր անիմատորները։
Մեր անիմատորները փորձառու դերասաններ և հաղորդավարներ են, որոնք անցնում են ներքին ուսուցում երեխաների հետ աշխատելու համար։ Տարազները մաքրվում են յուրաքանչյուր միջոցառումից հետո։



