MULTIBOOM
Ծննդյան օրը երեխայի տարվա ամենասպասված օրն է, և մենք գիտենք՝ ինչպես այն դարձնել անմոռանալի։ Ընտրեք սիրված կերպարը, իսկ մնացածը մենք կկազմակերպենք՝ խաղեր, մրցույթներ, երաժշտություն և շոու։
Ծրագիրը կազմում ենք երեխաների տարիքին և հետաքրքրություններին համապատասխան։ Անիմատորները գալիս են ամբողջական տարազներով և ռեկվիզիտով, իսկ հաղորդավարը հետևում է, որ ոչ մի հյուր չձանձրանա։
Ինչից կարող է բաղկացած լինել տոնը
- Հանդիպում սիրված կերպարի հետ
- Ինտերակտիվ խաղեր և մրցույթներ
- Շոու ծրագիր՝ պղպջակներ, գիտական շոու կամ թղթե շոու
- Տորթի հանդիսավոր արարողություն և լուսանկարներ
Ծրագրում ներառված է
- 1–2 անիմատոր՝ ընտրված կերպարներով
- Խաղային ծրագիր երեխաների տարիքին համապատասխան
- Երաժշտական ուղեկցում
- Տորթի արարողություն
- Շոու ծրագիր՝ ըստ ցանկության
Ինչպես Պատվիրել
-
Քայլ 1: Հայտ
Լրացրեք հայտը կայքում կամ զանգահարեք մեզ՝ նշելով նախընտրելի օրն ու ժամը։
-
Քայլ 2: Ծրագրի ընտրություն
Մենեջերը կկապվի ձեզ հետ, կճշտի մանրամասները և կառաջարկի ծրագրի տարբերակներ։
-
Քայլ 3: Հաստատում
Հեռախոսով հաստատում ենք ամսաթիվը, վայրը, կերպարներն ու շոուները։
-
Քայլ 4: Տոնը
Մեր թիմը ժամանակին է գալիս և անցկացնում է տոնը սկզբից մինչև վերջ։
Կերպարներ
Շոու ծրագրեր
Լուսանկարներ
Հաճախ տրվող հարցեր
Որքա՞ն շուտ պետք է պատվիրել տոնը։
Խորհուրդ ենք տալիս պատվիրել 10–15 օր առաջ, իսկ շաբաթ-կիրակի օրերի և ավարտականների սեզոնի համար՝ 1 ամիս առաջ։ Եթե տոնը մոտ է, զանգահարեք. հաճախ կարողանում ենք գտնել ազատ ժամ նաև վերջին պահին։
Ինչպե՞ս է հաստատվում պատվերը։
Կայքում դուք ընտրում եք նախընտրելի օրն ու ժամը։ Սա դեռ ամրագրում չէ. մեր մենեջերը կզանգահարի ձեզ, կճշտի մանրամասները և կհաստատի ժամը։ Պատվերը համարվում է ամրագրված միայն հեռախոսային հաստատումից հետո։
Որտե՞ղ եք անցկացնում միջոցառումները։
Ամենուր, որտեղ ձեզ հարմար է՝ տանը, մեր սրճարանում, մանկապարտեզում, դպրոցում, ռեստորանում, ամառանոցում կամ բացօթյա տարածքում ։
Ի՞նչ արժեքից է սկսվում խաղավարների այցը։
Սկսած 25,000 դրամըց ունենք խաղային ծրագրեր:
Լրացրեք հայտը կամ զանգահարեք, և մեր վաճառքի մենեջերը կհաշվարկի Ձեր ընտրած ծրագրերի արժեքները։
Կարծիքներ մեր մասին
Ինչ են ասում ծնողները մեր կազմակերպած միջոցառումների մասին
Որդուս ծննդյան համար Mario և Luigi անիմատորներ պատվիրեցինք։ Երեխան վաու էֆեկտ ստացավ։ Ռեկվիզիտը բարձր որակի էր, ծրագիրը շատ ակտիվ ու հետաքրքիր։ Շնորհակալություն։
Մեծ շնորհակալություն MULTIBOOM-ին։ Ամեն ինչ ժամանակին էր, անիմատորները աշխատեցին 1000%-ով, երեխաները ոչ մի րոպե չձանձրացան։ Կրիո շոուն ուղղակի ֆանտաստիկ էր։
Տոնը նշեցինք ձեր սրճարանում՝ Էլզայի և պղպջակների շոուի հետ։ Աղջիկս երջանիկ էր։ Մի փոքր ուշացանք սկսելուց, բայց թիմն ամեն ինչ արագ կարգավորեց։
Չգիտե՞ք, թե ինչ ծրագիր ընտրել։ Մենք կօգնենք գտնել ձեր երեխայի համար իդեալական տարբերակը։
Անմոռանալի միջոցառում Ձեր երեխայի համար
Լրացրեք կարճ հայտը, որպեսզի մեր մասնագետը կապ հաստատի Ձեզ հետ՝ համապատասխան ծրագիր ընտրելու համար












